Հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։
1/16 եզրափակիչում նրա մրցակիցը Բրազիլիայի ներկայացուցիչ Ժոաո Ֆոնսեկան էր։ Խաչանովն առավելության հասավ երեք սեթում՝ 6-1, 3-6, 6-3 հաշվով։ Սա Խաչանովի առաջին հաղթանակն էր բրազիլացու դեմ մրցախաղերում։
Խաչանովը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին համար Ալեքս դե Մինորի հետ։
ATP-ի «Մասթերս» կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

