Logo

Փարիզ. Խաչանովի հաղթական մեկնարկը

20:21 / 29.10.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (21-րդ ռակետ) հաղթանակով է մեկնարկել Փարիզի ATP-1000 շարքի մրցաշարում։

Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարի առաջին փուլում Խաչանովը 6-4, 3-6, 7-6 (8-6) հաշվով պայքարից դուրս է թողել Քրիստոֆեր Օ'Քոնելին (Ավստրալիա, 71-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 25 րոպե։

Երկրորդ փուլում 28-ամյա թենիսիստը կփորձի հաղթահարել Ջովանի Մպեշի-Պերիկարի (Ֆրանսիա, 31-րդ ռակետ) արգելքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ