Logo

Փարիզ. Խաչանովի երկրորդ հաղթանակը

21:21 / 30.10.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տարել Փարիզի ATP-1000 շարքի մրցաշարում։

Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարի երկրորդ փուլում աշխարհի 21-րդ ռակետը 6-7 (12-14), 6-1, 6-4 հաշվով պայքարից դուրս է թողել Ջովանի Մպեշի-Պերիկարին (Ֆրանսիա, 31-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 57 րոպե։

28-ամյա Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է Ալեքսեյ Պոպիրինի (Ավստրալիա, 24-րդ ռակետ) դեմ։

Հիշեցնենք, որ Խաչանովը Փարիզի «Մասթերսը» հաղթելու փորձ ունի։ Նա 2018 թ. նվաճել է մրցաշարի տիտղոսն ու եզրափակիչում 7-5, 6-4 հաշվով առավելության է հասել Նովակ Ջոկովիչի (Սերբիա) նկատմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ