Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 2 ժամ 50 րոպեում 7-5, 6-7, 6-4 հաշվով հաղթեց դասակարգման աղյուսակի 7-րդ համար Հոլգեր Ռունեին:
Սերբ թենիսիստը 76-րդ անգամ դուրս եկավ «Մասթերսի» կիսաեզրափակիչ ու կրկնեց Ռաֆայել Նադալի ցուցանիշը:
Կիսաեզրափակիչի մյուս զույգում Անդրեյ Ռուբլյովը 4-6, 6-3, 6-1 հաշվով առավելության հասավ Ալեքս դե Մինորի նկատմամբ: 26-ամյա Ռուբլյովն ընթացիկ մրցաշրջանում 3-րդ անգամ հայտնվեց «Մասթերսի» կիսաեզրափակիչում:
Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել Գրիգոր Դիմիտրովն ու Ստեֆանոս Ցիցիպասը: