Logo

Փարիզ․ Ջոկովիչն ու Դիմիտրովը կվիճարկեն տիտղոսը

23:44 / 04.11.2023Թենիս
null

Փարիզում ավարտին մոտեցող թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

Կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը 3 սեթում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Ռուբլյովին՝ 5-7, 7-6, 7-5։

Դիմիտրովն էլ հաղթահարեց հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի արգելքը՝ հաղթելով 3 սեթում (6-3, 6-7, 7-6)։

Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։ Փարիզի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5,7 միլիոն եվրո է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ