Logo

Փարիզ. Եզրափակիչում` Սիներ - Օժե-Ալյասիմ

00:52 / 02.11.2025Թենիս
null

Թենիսի տղամարդկանց աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» եզրափակիչ:

Իտալացին կիսաեզրափակիչում 6-0, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի երրորդ համար Ալեքսանդր Զվերևին: Մրցախաղը տևել է 1 ժամ 2 րոպե:

Սիները նոյեմբերի 2-ին եզրափակիչում կմրցի աշխարհի 10-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմի դեմ: Կանադացին կիսաեզրափակիչում 7-6, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 16-րդ համար Ալեքսանդր Բուբլիկին: Մրցախաղը տևել է 1 ժամ 36 րոպե:

ATP-ի «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ