Բուլղարացի թենիսիստ Գրեգոր Դիմիտրովը դուրս եկավ Փարիզում ընթացքող «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում 32-ամյա թենիսիստը 6-1, 4-6, 6-4 հաշվով առավելության հասավ մրցաշարի 11-րդ ռակետ, Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Հուրկաչի նկատմամբ։ Կողմերը հաղթողին պարզեցին 1 ժամ 40 րոպե տևած դիմակայությունում։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ուժերը կչափի դանիացի Հոլգեր Ռունեի հետ, ավստրալացի Ալեքս Դե Մինորը կհանդիպի Անդրեյ Ռուբլյովին, իսկ հույն Ստեֆանոս Ցիցիպասը՝ Կարեն Խաչանովին։