Աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը դարձավ Փարիզի «Մասթերսի» կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը:
Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը քառորդ եզրափակիչում երկու սեթում 7-5, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի 11-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասին: Զվերևը հույն մրցակցին հաղթեց 1 ժամ 41 րոպեում:
Զվերևը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի դանիացի Հոլգեր Ռունեի և ավստրալացի Ալեքս դե Մինաուրի դիմակայության հաղթողի հետ: