Logo

Փարիզ. Աշխարհի առաջին ռակետը լքեց պայքարը (տեսանյութ)

21:14 / 04.11.2022Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտել Փարիզում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչի մրցախաղը, որտեղ նրա մրցակիցը Դանիայի ներկայացուցիչ Հոլգեր Ռունեն (18) էր:

Ռունեն հաղթում էր 6-3, 6-6 (3-1) հաշվով և իսպանացին որոշեց ավարտել մրցախաղը: Երկրորդ սեթում Ալկարասը բժշկական թայմ-աութ էր վերցրել: Դրանից հետո նա անցկացրեց 1 գեյմ, որից հետո որոշեց հանձնվել:

19-ամյա Ռունեն կարիերայում առաջին անգամ դուրս եկավ «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ և ուժերը կչափի Կանադայի ներկայացուցիչ Ֆելիքս Օժե-Ալյասիմի (8) հետ:

Փարիզի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ