Գործող օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերևը դուրս է եկել Փարիզ-2024-ի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը 1/8 եզրափակիչում 7-5, 6-3 հաշվով հաղթել է Ալեքսեյ Պոպիրինին (Ավստրալիա, 63-րդ ռակետ)։ Աշխարհի չորրորդ ռակետի հաջորդ մրցակիցը Լորենցո Մուզետին է (Իտալիա, 16-րդ ռակետ)։
Քառորդ եզրափակիչում է նաև աշխարհի 9-րդ ռակետ Կասպեր Ռուդը, որը 6-3, 6-4 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ֆրանսիսկո Սերունդոլոյի (Արգենտինա, 26-րդ ռակետ) նկատմամբ։
Նորվեգացի թենիսիստը քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Ֆելիքս Օժե-Ալյասիմի (19-րդ ռակետ) դեմ։ Կանադացին 1/8 եզրափակիչում անակնկալ է մատուցել և 6-3, 7-6(5) հաշվով պայքարից դուրս թողել 5-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևին (Ռուսաստան)։
Հիշեցնենք, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում կայանալու են նաև Նովակ Ջոկովիչ (Սերբիա, երկրորդ ռակետ) - Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան, 11-րդ ռակետ), Կառլոս Ալկարաս (Իսպանիա, երրորդ ռակետ) - Թոմի Փոլ (ԱՄՆ, 13-րդ ռակետ) մրցախաղերը։


