Բասկետբոլի տղամարդկանց Սերբիայի հավաքականն առաջին հաղթանակն է տարել 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում և 41 միավորի տարբերությամբ առավելության է հասել Պուերտո Ռիկոյի թիմի նկատմամբ` 107-66։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Պուերտո Ռիկոյի հավաքականի հարձակվող Քրիստոֆեր Օրտիզը։ Նա վաստակել է 19 միավոր, 6 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին, կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Սերբիայի հավաքականի կազմում դաբլ-դաբլ է գրանցել «Դենվեր Նագեթսի» կենտրոնական, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եռակի ամենաարժեքավոր խաղացող Նիկոլա Յոկիչը` 14 միավոր, 15 ռեբաունդ և 9 ասիստ։
Փարիզ-2024-ի C խմբում սերբերը վաստակել են 3 միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Պուերտո Ռիկոն պարտվել է մեկնարկային երկու խաղում և միավոր չունի։ Խմբի մյուս խաղում ԱՄՆ-ի հավաքականը կմրցի Հարավային Սուդանի դեմ։
Փարիզի Օլիմպիական խաղեր, խմբային փուլ, երկրորդ տուր
C խումբ
Պուերտո Ռիկո - Սերբիա` 66-107 (12-24, 23-28, 16-27, 15-28)


