Logo

Փարիզ-2024. Յանիս Ադետոկումբոյի արդյունավետ խաղը չօգնեց Հունաստանին

15:03 / 30.07.2024Բասկետբոլ
null

Փարիզի Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի երկրորդ տուրում իսպանացիները 84-77 հաշվով հաղթեցին Հունաստանի հավաքականին։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացնող «Միլուոկի Բաքսի» հարձակվող Յանիս Ադետոկումբոն էր, որը վաստակեց 27 միավոր, գրանցեց 11 ռեբաունդ ու 3 ասիստ։

Իսպանիայի հավաքականի կազմում ամենաարդյունավետը «Մեմֆիս Գրիզլիսի» բասկետբոլիստ Սանտի Ալդաման էր՝ 19 միավոր, 12 ռեբաունդ, 2 ասիստ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում իսպանացիները պարտվել էին Ավստրալիային, իսկ հույները՝ Կանադային։

Օլմպիական խաղեր, բասկետբոլ, խմբային փուլ, երկրորդ տուր

A խումբ

Իսպանիա - Հունաստան` 84-77 (21-22, 28-13, 13-21, 22-21)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ