Logo

Փարիզ-2024. WTA-ի առաջին համարը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ

17:30 / 01.08.2024Թենիս
null

Աշխարհի 7-րդ ռակետ Քինվեն Ժենը հաղթեց WTA-ի դասակարգման աղյուսակի առաջին համար Իգա Շվյոնտեկին և ամրագրեց իր տեղը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենախաղի եզրափակիչում: 

Չինացի թենիսիստուհին կիսաեզրափակիչում լեհ մրցակցին հաղթեց 6-2, 7-5 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ 51 րոպե։

Շվյոնտեկի համար սա առաջին պարտությունն էր «Ռոլան Գարոսի» կորտերում 2021 թվականից հետո, իսկ Ժենը գրանցեց առաջին հաղթանակը լեհ թենիսիստուհու դեմ հանդիպումներում:

Եզրափակիչում Քինվեն Ժենը կմրցի Աննա Կարոլինա Շմիդլովա (Սլովակիա) - Դոնա Վեկիչ (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ: Իգա Շվյոնտեկն էլ օգոստոսի 2-ին բրոնզե մեդալի համար կպայքարի այդ մրցախաղի պարտվողի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ