Logo

Փարիզ-2024. Տրանսգենդեր բռնցքամարտիկը երկու հարվածով հաղթել է, իտալուհի մրցակիցն արտասվել է

21:27 / 01.08.2024Բռնցքամարտ
null

Ալժիրցի տրանսգենդեր բռնցքամարտիկ Իման Խելիֆը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարի 1/8 եզրափակիչում երկու հարվածով հաղթանակի է հասել: Իտալուհի Անջելա Կարինին մենամարտի մենարկից 46 վայրկյան անց հրաժարվել է շարունակել պայքարը: 

Իտալուհին հանձնվելուց հետո արտասվել է, իսկ հետո ասել, որ կանանց բռնցքամարտում երբեք նման հուժկու հարվածներ չէր ընդունել: Կարինին նշել է, որ քթի դաժան ցավի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը:

Իման Խելիֆը նախկին տղամարդ է։ 2023 թվականին կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը նա որակազրկվել էր, քանի որ չէր անցել գենդերային թեստը: Նրա արյան մեջ տեստոստերոնի մակարդակը կանանց համար թույլատրելի սահմանից բավականին բարձր էր եղել: Աշխարհի առաջնությունն անցկացնում էր Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA), որին Միջազգային օլիմպիական կոմիտեն զրկել էր Փարիզ-2024-ի որակավորման մրցաշարերն անցկացնելու իրավունքից:

Մինչև Օլիմպիական խաղերը ՄՕԿ-ը հայտարարել էր, որ Իման Խելիֆը կին է և կարող է մասնակցել Փարիզ-2024-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ