Logo

Փարիզ-2024. Ճապոնիան գլխավորեց մեդալային հաշվարկը

00:45 / 29.07.2024Այլ մարզաձևեր
null

Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 28-ի մրցումային պայքարի ավարտից հետո մեդալային հաշվարկը 4 ոսկե մեդալով գլխավորել է Ճապոնիան։

Ճապոնացիներն առաջատարությունը ստանձնել են սուսերամարտիկ Կանո Կոկիի շնորհիվ, որն օլիմպիական չեմպիոն է դարձել տղամարդկանց խոցասուսեր մրցաձևի մենապայքարում։ Ճապոնիայի օլիմպիական թիմը նվաճել է նաև 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ։

Մեդալային հաշվարկում 4 ոսկե և 2 արծաթե մեդալով երկրորդ տեղում է Ավստրալիան, իսկ ԱՄՆ-ը նվաճել է 3 ոսկե, 6 արծաթե, 3 արծաթե մեդալ ու եզրափակում է լավագույն եռյակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ