Ամերիկուհի մարմնամարզիկ Սիմոնե Բայլզը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Ընդհանուր առմամբ՝ 27-ամյա մարզուհին դարձավ 6-ակի օլիմպիական չեմպիոն:
Բայլզը 59,131 միավորով հաղթեց սպորտային մարմնամարզության կանանց անհատական բազմամարտում:
Արծաթե մեդալ նվաճեց բրազիլուհի Ռեբեկա Անդրադեն (57,932), բրոնզե մեդալի արժանացավ 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սունիսա Լին (56,465):
Բայլզը պատմության մեջ երրորդ մարմնամարզուհին է, որն այս մրցաձևում նվաճել է օլիմպիական երկու ոսկե մեդալ և առաջինը, որը դա արել է ոչ անընդմեջ: Մինչև այս կանանց անհատական բազմամարտում օլիմպիական կրկնակի չեմպիոն էին դարձել նաև ռուսաստանցի Լարիսա Լատինինան (1956, 1960) և չեխ Վերա Չասլավսկայան (1964, 1968)։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բայլզն ու թիմակիցները ոսկե մեդալներ էին նվաճել Փարիզ-2024-ի կանանց թիմային բազմամարտում:
Սիմոնե Բայլզը մյուս չորս ոսկե մեդալները նվաճել էր 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերում:


