Ամերիկուհիները նվաճեցին Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարի կանանց թիմային բազմամարտի ոսկե մեդալները:
ԱՄՆ-ի քառյակը վաստակեց 171,296 միավոր, թիմի առաջատար Սիմոնե Բայլզը դարձավ 5-ակի օլիմպիական չեմպիոն:
Արծաթե մեդալները նվաճեցին իտալուհիները (165,494 միավոր), Բրազիլիայի հավաքականն էլ եզրափակեց լավագույն եռյակը և հայրենիք կտանի այս մրցաձևի բրոնզե մեդալները (164,497):
Հիշեցնենք, որ Սիմոնե Բայլզն Օլիմպիական խաղերի մյուս չորս ոսկե մեդալները նվաճել էր 2016 թվականին Ռիոյում, 27-ամյա մարզուհին աշխարհի 21-ակի չեմպիոն է:


