Logo

Փարիզ-2024․ Սերբիայի առաջին ոսկե մեդալը

13:16 / 30.07.2024Հրաձգություն
null

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հուլիսի 30-ի մրցումային օրվա առաջին ոսկե մեդալը նվաճեց Սերբիան։

Զորանա Արունովիչը և Դամիր Միկեցը հաղթեցին հրաձգության մրցաշարի օդամուղ ատրճանակով 10 մետր խառը զույգերի պայքարում։ Բրոնզե մեդալակիր դարձավ Հնդկաստանի թիմը։

Եզրափակիչում Սերբիայի ներկայացուցիչները 16-14 հաշվով հաղթեցին Թուրքիայի թիմին։ Սա սերբերի առաջին ոսկե մեդալն էր Փարիզ-2024-ում։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին պայքարի մեջ է մտնելու նաև Հայաստանի առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանը, որը կմասնակցի 100 մետր ազատ ոճի մրցմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ