Logo

Փարիզ-2024. Քառակի օլիմպիական չեմպիոն Սիմոնե Բայլզը դուրս եկավ բազմամարտի եզրափակիչ

17:17 / 28.07.2024Մարմնամարզություն
null

Սպորտային ​​մարմնամարզության քառակի օլիմպիական չեմպիոն, ամերիկուհի Սիմոնե Բայլզը Փարիզ-2024-ում նվաճեց բազմամարտի եզրափակիչի ուղեգիր:

Բայլզը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բազմամարտի եզրափակիչ դուրս եկավ առաջին տեղով՝ վաստակած 59,566 միավորով: Կանանց բազմամարտի եզրափակիչը կկայանա օգոստոսի 1-ին։

Դեռևս հայտնի չեն առանձին գործիքների վրա եզրափակիչ դուրս եկած մարմնամարզուհիների անունները, այստեղ ևս 27-ամյա ամերիկուհին հավակնություններ ունի:

Հիշեցնենք, որ Բայլզն Օլիմպիական խաղերի չորս ոսկե մեդալներն էլ նվաճել էր 2016 թվականին Ռիոյում: ԱՄՆ-ի ներկայացուցիչը աշխարհի 21-ակի չեմպիոն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ