Logo

Փարիզ-2024. Պայքարը սկսում է Հայաստանը ներկայացնող միակ բռնցքամարտիկը

10:18 / 29.07.2024Բռնցքամարտ
null

Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 29-ին պայքարը կսկսի Հայաստանը ներկայացնող միակ բռնցքամարտիկը` 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Գյումրեցի մարզիկը մրցաշարի 1/16 եզրափակիչում մենամարտելու է բրիտանացի Օլի Դելիշիուսի դեմ։ Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ի սահմաններում։

26-ամյա Չալոյանն օլիմպիական ուղեգիրը նվաճել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացած վարկանիշային վերջին մրցաշարում։ Նա վճռորոշ մենամարտում համառ պայքարում 3-2 հաշվով հաղթել է իռլանդացի Մարտին Մակդոնահին։

Չալոյանը Փարիզ-2024-ի բացման արարողության ժամանակ եղել է Հայաստանի դրոշակակիրը։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն արդեն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակների վարժություն) դուրս են եկել առանձին գործիքների եզրափակիչ ու օգոստոսի 4-ին պայքարելու են մեդալների համար։

Դավիթ Չալոյանը պատրաստվում է իր առաջին Օլիմպիական խաղերին․ FastNews-ի ռեպորտաժը

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ