Logo

Փարիզ-2024. Պատմության առաջին ձյուդոիստը, որը դարձավ քառակի օլիմպիական չեմպիոն

22:47 / 02.08.2024Ձյուդո
null

Ֆրանսիացի ձյուդոիստ Թեդի Ռիները դարձավ Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն:

Ռիները Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի գերծանր քաշային կարգի եզրափակիչում վաղաժամ հաղթանակի հասավ հարավկորեացի Կիմ Մին Չոնի նկատմամբ:

35-ամյա Ռիները պատմության առաջին ձյուդոիստն է, որը չորս ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ֆրանսիացին չեմպիոնի կոչումը նվաճել էր նաև Լոնդոնում (2012թ.), Ռիոյում (2016) և Տոկիոյում (2021) կայացած Օլիմպիական խաղերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ