Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարզական քայլքի տղամարդկանց 20 կմ մրցատարածությունն առաջինն անցավ էկվադորցի Բրայան Պինտադոն:
Պինտադոն նվաճեց իր երկրի առաջին ոսկե մեդալը Փարիզ-2024-ում։ Երկրորդ տեղը զբաղեցրեց բրազիլացի Կայո Բոնֆիմը, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ իսպանացի մարզիկ Ալվարո Մարտինին։
Փարիզ-2024-ում առաջին մեդալները խաղարկվեցին աթլետիկայի մրցաշարում։ Օլիմպիական խաղերում օգոստոսի 1-ին կվիճարկվի մեդալների 18 հավաքածու։


