Իսպանացի թենիսիստներ Ռաֆայել Նադալն ու Կառլոս Ալկարասը դուրս են եկել Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց զուգախաղի քառորդ եզրափակիչ:
Իսպանական զույգը 1/8 եզրափակիչում երեք սեթում 6-4, 6-7 (2-7), 10-2 հաշվով հաղթել է նիդերլանդցիներ Տալոն Գրիքսպուրին և Ուեսլի Կուլհոֆին: Մրցախաղը տևել է 2 ժամ 22 րոպե:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Նադալն ու Ալկարասը կմրցեն ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Օսթին Կրայիչեկի և Ռաջև Ռամի դեմ:
Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ի մենախաղում Ալկարասը դուրս է եկել երրորդ շրջան, իսկ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Նադալը պարտվել է աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիրին ու ավարտել ելույթը։


