Աշխարհի նախկին առաջին ռակետ, բրիտանացի անվանի թենիսիստ Էնդի Մարեյը մարզական կարիերայի վերջին մրցախաղն անցկացրեց:
37-ամյա Մարեյն ու Դանիել Էվանսը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց զուգախաղի քառորդ եզրափակիչում երկու սեթում 2-6, 4-6 հաշվով պարտվեցին ամերիկացիներ Թեյլոր Ֆրիցին և Թոմի Փոլին: Մրցախաղը տևեց 1 ժամ 16 րոպե:
Մարեյն Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ հայտարարել էր, որ Փարիզ-2024-ը կլինի իր կարիերայի վերջին մրցաշարը:
Էնդին պատմության միակ թենիսիստն է, որը երկու անգամ հաղթել է Օլիմպիական խաղերում։ Բրիտանացին երեք տիտղոս նվաճել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, 14-ը՝ «Մասթերսներում», 46-ը՝ AТР տուրերում:
A career defined by greatness: Andy Murray in numbers.#SirAndy pic.twitter.com/xeC25e2NJe
— ATP Tour (@atptour) August 1, 2024
A champion celebrated by champions 💙#SirAndy pic.twitter.com/goOkr8XQIz
— ATP Tour (@atptour) August 1, 2024


