Logo

Փարիզ-2024. Լալայանը պոկում վարժությունից հետո երրորդն է, Մինասյանը առաջատարն է

23:33 / 10.08.2024Ծանրամարտ
null

Փարիզում ավարտվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտավ Հայաստանի վերջին ներկայացուցիչը` ծանրորդ Վարազդատ Լալայանը (+102 կգ):

Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի գավաթի հաղթող Լալայանը պոկում վարժությունն ավարտեց 215 կգ արդյունքով և երրորդն է: Հայ ծանրորդը ձախողեց միայն երրորդ մոտեցումը՝ չպոկելով 218 կգ ծանրաձողը:

Նույն` 215 կգ արդյունքը, գրանցեց նաև աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն, որը երրորդ մոտեցմամբ չկարողացավ ֆիքսել 220 կգ:

216 կգ արդյունքով պոկում վարժությունում հաղթեց Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը: 2016 թվականին Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշի ներքո արծաթե մեդալակիր դարձած Մինասյանը ևս ձախողեց միայն վերջին մոտեցումը` չկարողանալով բարձրացնել 220 կգ։

Հրում վարժության առաջին մոտեցման համար Վարազդատ Լալայանը, Լաշա Տալախաձեն ու Գոռ Մինասյանը պատվիրել են նույն քաշը՝ 245 կգ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ