Աշխարհի 8-րդ ռակետ Կասպեր Ռուդը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղում դուրս եկավ երկրորդ շրջան:
Մեկնարկում նորվեգացին հաղթեց աշխարհի 90-րդ ռակետ, ճապոնացի Տարո Դանիելին՝ 7-5, 6-1: Մրցախաղը տևեց 1 ժամ 23 րոպե:
Ռուդը երկրորդ շրջանում կմրցի Պեդրո Մարտինես Պորտերո (Իսպանիա) - Անդրեա Վավասորի (Իտալիա) դիմակայության հաղթողի դեմ:


