Logo

Փարիզ-2024. Կառլոս Ալկարասը կիսաեզրափակիչում է

18:48 / 01.08.2024Օլիմպիական խաղեր
null

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ:

Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-3, 7-6 (9-7) հաշվով պարտության մատնեց աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Պոլին։ Մրցախաղը տևեց 2 ժամ 1 րոպե։

21-ամյա Ալկարասը դարձավ ամենաերիտասարդ չորրորդ խաղացողը, որը հասել է Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ: 

Իսպանացին եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա) - Կասպեր Ռուդ (Նորվեգիա) զույգի հաղթողի հետ: 

Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև իտալացի Լորենցո Մուզետին է, որը երկու սեթում հաղթեց Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևին` 7-5, 7-5:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ