Փարիզում շարունակվող 33-րդ ամառային ամառային Օլիմպիական խաղերում կայացավ թենիսի սուպերդիմակայություն։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց 38-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալին (161-րդ ռակետ) ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ 1 ժամ 44 րոպե տևողությամբ մրցախաղում գրանցվեց 6-1, 6-4 հաշիվը։
Առանց լուրջ պայքարի անցած առաջին սեթից հետո 37-ամյա Ջոկովսիչը երկրորդ խաղափուլում հաղթում էր 4-0 հաշվով, սակայն «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Նադալը կարողացավ հաղթել մրցակցի երկու մատուցում ու վերադառնալ խաղ։ 9-րդ գեյմում Ջոկովիչը բրեյք արեց, իսկ հետո հաղթեց խաղում։
Ջոկովիչն ու Նադալը հանդիպեցին 60-րդ անգամ։ Սերբ թենիսիստը տարավ 31-րդ հաղթանակը։ 29 անգամ հաջողությունն ուղեկցել է իսպանացուն։
Փարիզ-2024-ի 1/8 եզրափակիչում Ջոկովիչը մրցելու է Մատեո Արինալդի (Իտալիա, 45-րդ ռակետ) - Դոմինիկ Կյոպֆեր (Գերմանիա, 70-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։


