Logo

Փարիզ-2024. Ջոկովիչի հաղթանակն ու Ռուդի պարտությունը

23:39 / 01.08.2024Թենիս
null

Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարում ձրավորվեցին տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը:

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում երկու սեթում 6-3, 7-6 հաշվով ուժեղ գտնվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասից: Սերբ թենիսիստն աշխարհի 11-րդ ռակետին հաղթեց 2 ժամ 2 րոպեում:

37-ամյա Ջոկովիչը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իտալացի Լորենցո Մուզետիի հետ, որն ավելի վաղ քառորդ եզրափակիչում հաղթել էր Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Ալեքսանդր Զվերևին:

Աշխարհի 9-րդ ռակետ Կասպեր Ռուդն էլ քառորդ եզրափակիչում անսպասելի պարտություն կրեց Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմից: Աշխարհի 19-րդ ռակետը երեք սեթում 6-4, 6-7, 6-3 հաշվով առավելության հասավ նորվեգացու նկատմամբ: Մրցախաղը տևեց 2 ժամ 47 րոպե:

Օժե-Ալյասիմը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ:

Կիսաեզրափակիչի մրցախաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ