Logo

Փարիզ-2024. Իսպանիան ապահովեց տեղը փլեյ-օֆֆում, Արգենտինան առաջին հաղթանակը տարավ

19:05 / 27.07.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը ապահովեց տեղը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի փլեյ-օֆֆում:

C խմբի երկրորդ տուրում իսպանացիները 3-1 հաշվով հաղթեցին Դոմինիկյան Հանրապետության հավաքականին: Իսպանիայի հավաքականից մեկական գոլ խփեցին կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ֆերմին Լոպեսը, «Վիլյառեալի» կիսապաշտպան Ալեխանդրո Բաենան և «Ժիրոնայի» պաշտպան Միգել Գուտյերեսը:

Իսպանացիները երկու խաղից հետո 6 միավոր ունեն և անկախ երրորդ տուրի հանդիպման արդյունքից հանդես կգան քառորդ եզրափակիչում:

B խմբի երկրորդ տուրում էլ Արգենտինայի հավաքականն առաջին հաղթանակ տարավ: Առաջին տուրում Մարոկկոյին պարտվելուց հետո լատինամերիկացիները երկրորդ խաղում 3-1 հաշվով հաղթեցին Իրաքի հավաքականին:

Այս խմբում Արգենտինան, Մարոկկոն և Իրաքն ունեն երեքական միավոր: Մարոկկացիները երկրորդ տուրի խաղը դեռ չեն անցկացրել, կմրցեն Ուկրաինայի հավաքականի դեմ:

Փարիզի Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ, խմբային փուլ, երկրորդ տուր

C խումբ

Դոմինիկյան Հանրապետություն - Իսպանիա՝ 1-3 (տեսանյութ)

Անխել Մոնտես, 38 - Ֆերմին Լոպես, 24, Ալեխանդրո Բաենա, 55, Միգել Գուտյերես, 70

Հեռացում՝ Էդիսոն Ազկոնա, 45+1 (Դոմինիկյան Հանրապետություն)

B խումբ

Արգենտինա - Իրաք՝ 3-1 

Տիագո Ալմադա, 14, Լուսիանո Գոնդու, 62, Էզեկիել Ֆերնանդես, 85 - Այմեն Հուսեին, 45+5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ