Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն 11 միլիարդ եվրո է։ Այդ գումարն ի սկզբանե նախատեսված բյուջեից կրկնակի ավելի է, հայտնում է Ouest-France-ը։
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին Սեն գետի երկայնքով, կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: Առաջին անգամ քառամյակի գլխավոր մարզական իրադարձության բացման արարողությունը չի անցկացվի ստադիոնում:
Հիշեցնենք, որ Հայաստանը Փարիզ-2024-ին ներկայացված է 15 մարզիկով, որոնք հանդես կգան 7 մարզաձևում: Բացման արաարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի 2021թ. աշխարհի փոխչեմպիոն, գյումրեցի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը


