Logo

Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավարը՝ բացման արարողության մասին

22:50 / 19.07.2024Այլ մարզաձևեր
null

Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգեն խոսել է քառամյակի գլխավոր մարզական իրադարձության բացման արարողության մասին:

«Մենք իսկապես ցանկանում ենք, որ բացման արարողությունը մարմնավորի Փարիզ-2024-ի հավակնությունները՝ համարձակ, անտիպ խաղեր»,- Էստանգեի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ին: Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ, 2021թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Հայաստանն Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 մարզիկով, ներկայացուցիչ կունենա 7 մարզաձևում:

Փարիզ-2024-ի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 11-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ