Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ավարտին մոտեցող WTA-ի Ամփոփիչ մրցաշարում հայտնի դարձավ եզրափակիչի առաջին մասնակիցը:
2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, չինուհի Ցինվեն Չժենը կիսաեզրափակիչում երկու սեթում 6-3, 7-5 հաշվով հաղթեց աշխարհի 13-րդ ռակետ, չեխ Բարբորա Կրեյչիկովային: Աշխարհի 7-րդ ռակետը հաղթանակի հասավ 1 ժամ 41 րոպեում:
Երկրորդ կիսաեզրափակիչում կմրցեն աշխարհի առաջին ռակետ, բելառուս Արինա Սաբալենկան և երրորդ ռակետ, ամերիկուհի Կորի Գաուֆը: