Logo

Փարիզ-2024-ի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ բասկետբոլիստները մրցել են իրար դեմ

14:43 / 31.07.2024Բասկետբոլ
null

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշորի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 94-90 հաշվով հաղթել է ճապոնացիներին։

Մանրահատակի վրա մրցել են Փարիզ-2024-ի ամենաբարձրահասակ ու ամենացածրահասակ բասկետբոլիստները։ 20-ամյա ֆրանսիացի Վիկտոր Վեմբանյամայի հասակը 224 սմ է, իսկ ճապոնացի Յուկի Տոգասիինը՝ 168 սմ։

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացնող «Սան Անտոնիո Սփյորսի» ծանր հարձակվող Վեմբանյաման այդ խաղում Ֆրանսիայի հավաքականի ամենարդյունավետ բասկետբոլիստն էր՝ 18 միավոր, 6 արդյունավետ փոխանցում, 11 ռեբաունդ։ Հանդիպման ամենարդյունավետ խաղացող է ճանաչվել Յուկի Կավամուրան, որը Ճապոնիայի հավաքականի կազմում վաստակել է 29 միավոր։ 31-ամյա Յուկի Տոգասին հավաքել է 3 միավոր, գրանցել մեկական ասիստ ու ռեբաունդ։

Ֆրանսիայի հավաքականը երկու խաղում տարել է նույնքան հաղթանակ և ժամկետից շուտ ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ