Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթանում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Քիչ առաջ ավարտվեց պատվիրակությունների շքերթի առաջին հատվածը: Հայաստանի պատվիրակությունը ևս նավակով անցավ Սեն գետով: Հայաստանի պատվիրակության դրոշակակիրն էր բռնցքամարտի 2021թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:
Պատմության մեջ առաջին անգամ քառամյակի գլխավոր մարզական իրադարձության բացումը չի անցկացվում ստադիոնում։
Բացման արարողության ժամանակ ելույթ կունենան Սելին Դիոնը և Լեդի Գագան։ Հանրահայտ երգչուհիները միասին կկատարեն լեգենդար Էդիթ Պիաֆի «La Vie en rose» երգը։ Սելին Դիոնը 2022 թվականից հետո բեմ դուրս կգա առաջին անգամ: Վերջին շրջանում կանադացի երգչուհին ելույթ չէր ունենում առողջական խնդիրների պատճառով:
Բացման արարողությանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել Olympic Channel-ով:
Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցեն 206 օլիմպիական հավաքականներ, 54-ը՝ Աֆրիկայից, 48-ը՝ Եվրոպայից, 44-ը՝ Ասիայից, 41-ը՝ Ամերիկայից, 17-ը՝ Օկեանիայից, մյուսները կլինեն չեզոք մարզիկներ, ինչպես նաև հանդես կգա փախստականների հավաքականը։ Ռուսաստանի ու Բելառուսի մարզիկները հանդես կգան չեզոք դրոշի ներքո։
Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով):
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
Օլիմպիական խաղերի բացման արարողության ուղիղ հեռարձակումը
Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն





Ֆոտոշարքը՝ gettyimages-ի


