Logo

Փարիզ-2024. Գործող չեմպիոն Զվերևի անակնկալ պարտությունը

20:25 / 01.08.2024Թենիս
null

Աշխարհի չորրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում անսպասելիորեն պարտվեց իտալացի Լորենցո Մուզետիին:

Աշխարհի 16-րդ ռակետն Օլիմպիական խաղերի գործող չեմպիոնին հաղթեց 7-5, 7-5 հաշվով: Մուզետիի և Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստի մրցախաղը տևեց 2 ժամ 4 րոպե:

Մուզետին կիսաեզրափակիչում կհանդիպի աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի և 11-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ