Logo

Փարիզ-2024. Ֆրանսիացի մարզուհին նվաճել է օրվա առաջին ոսկե մեդալը

12:37 / 31.07.2024Այլ մարզաձևեր
null

Ֆրանսիայի ներկայացուցիչ Կասանդրա Բոգրանը նվաճել է Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տրիատլոնի կանանց պայքարի չեմպիոնի տիտղոսը:

Լողի, հեծանվավազքի և վազքի մրցումների հանրագումարում Բոգրանը գրանցել է 1 ժամ 54 րոպե 55 վայրկյան արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրել է շվեյցարացի Ժյուլի Դերոնը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մեծ Բրիտանիայի մարզուհի Բեթ Փոթերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզ-2024 տրիատլոնի մրցումները հետաձգվել էին Սեն գետի աղտոտվածության պատճառով։ Հուլիսի 31-ին կկայանա նաև մարզաձևի տղամարդկանց պայքարը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ