Logo

Փարիզ-2024. Ֆրանսիայի հավաքականը նվաճեց ռեգբիի մրցաշարի ոսկե մեդալները

23:01 / 27.07.2024Ռեգբի
null

Ռեգբիի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը տնային Օլիմպիական խաղերում դարձավ չեմպիոն:

Ֆրանսիացիները ռեգբի-7-ի եզրափակիչում 28-7 հաշվով հաղթեցին 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ֆիջիի հավաքականին:

Ֆրանիան Օլիմպիական խաղերի ռեգբիի մրցաշարին մասնակցեց երկրորդ անգամ, Ռիո-2016-ում գրավել էր 7-րդ տեղը:

Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականն էլ երրորդ տեղի համար խաղում 26-19 հաշվով առավելության հասավ Ավստրալիայի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ