Փարիզ-2024 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի A խմբի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի թիմին։
Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղում Թիերի Անրիի գլխավորած թիմը գոլերը խփել է երկրորդ խաղակեսում։ Աչքի են ընկել ֆրանսիացիների ավագ, «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը, Մյունխենի «Բավարիայի» նորեկ Մայքլ Օլիսեն ու իսպանական «Սևիլիայի» պաշտպան Լոյիկ Բադեն։
Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը վաստակել է առաջին 3 միավորը և գլխավորել A խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբի մյուս խաղում Նոր Զելանդիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Գվինեային։
Մրցաշարի տանտերը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 27-ին և կմրցի Գվինեայի դեմ։ ԱՄՆ-ի հավաքականն էլ կհանդիպի Նոր Զելանդիային։
Օլիմպիական խաղեր, առաջին տուր
A խումբ
Ֆրանսիա - ԱՄՆ` 3-0
Ալեքսանդր Լակազետ, 61, Մայքլ Օլիսե, 69, Լոյիկ Բադե, 85


