Logo

Փարիզ-2024. Չինաստանը երկու ոսկե մեդալ նվաճեց և գլխավորեց ընդհանուր հաշվարկը

14:49 / 29.07.2024Այլ մարզաձևեր
null

Չինաստանի օլիմպիական թիմը, նվաճած 5 ոսկե մեդալով, դարձել է Փարիզ-2024-ի ընդհանուր մեդալային հաշվարկի նոր առաջատարը և շրջանցել է Ճապոնիային, Հարավային Կորեային ու Ավստրալիային։

Չինացի մարզիկները հուլիսի 29-ի մրցումային օրն արդեն երկու ոսկե մեդալ են նվաճել։ Նախ ջրացատկի 10 մետր սինքրոն աշխատացատկի հաղթող դարձավ Լյան Ցյունցզեն - Հաո Յան զույգը, որոնք վաստակեցին 490,35 միավոր։ Մրցաձևում արծաթե մեդալը նվաճել են բրիտանացիներ Նոա Ուիլյամսն ու Թոմ Դեյլին (463,44), իսկ բրոնզե մեդալը բաժին է հասել Կանադան ներկայացնող Նաթան Ժոմբոր-Մյուրեյին ու Ռայլեն Վյենսին (422,13)։

Չինաստանի օրվա երկրորդ ոսկե մեդալը նվաճել է Լիհաո Շենը, որը տղամարդկանց հրաձգության 10 մետր օդամուղ հրացան մրցաձևում վաստակել է 252,2 միավոր և սահմանել օլիմպիական ռեկորդ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է շվեդ Վիկտոր Լինդգրենը, խորվաթ Վիկտոր Մարիչիչն էլ դարձել է բրոնզե մեդալակիր։

19-ամյա Շենն Օլիմպիական ընթացիկ խաղերում նվաճել է երկրորդ ոսկե մեդալը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ