Բրիտանացի Ալեքս Յին նվաճել է Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տրիատլոնի տղամարդկանց չեմպիոնի տիտղոսը:
Լողի, հեծանվավազքի և վազքի մրցումների հանրագումարում Յին գրանցել է 1 ժամ 43 րոպե 33 վայրկյան արդյունք: Արծաթե մեդալակիր է դարձել Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Հայդեն Ուայլդը, իսկ մրցանակակիրների եռյակը եզրափակել է ֆրանսիացի Լեո Բերժերը: Մրցման վերջնամասն անցել է լարված պայքարում։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, նորվեգացի Քրիստիան Բլամենֆելտը զբաղեցրել է 12-րդ տեղը:
Տրիատլոնի կանանց պայքարի չեմպիոնի տիտղոսը հուլիսի 31-ին նվաճել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Կասանդրա Բոգրանը։
Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ի տրիատլոնի պայքարը պետք է կայանար հուլիսի 30-ին, սակայն մրցումները հետաձգվել էին Սեն գետի աղտոտվածության պատճառով։


