33-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկել է բասկետբոլի մրցաշարը։ Տղամարդկանց Ավստրալիայի հավաքականը հայ մասնագետ Բրայան Գյուրջյանի գլխավորությամբ A խմբի առաջին խաղում 92-80 հաշվով հաղթել է Իսպանիայի թիմին։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացնող «Մեմֆիս Գրիզլիսի» իսպանացի ծանր հարձակվող Սանտի Ալմադան` վաստակելով 27 միավոր, կատարելով 5 ռեբաունդ։
Ավստրալիայի հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է հուլիսի 30-ին և մրցելու է Կանադայի դեմ։ Իսպանիան նույն օրը կհանդիպի Հունաստանի հավաքականին։
Փարիզ-2024, առաջին տուր
A խումբ
Ավստրալիա - Իսպանիա` 92-80 (31-21, 18-21, 20-18, 23-20)


