Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականը խմբային փուլի (C խումբ) երկրորդ տուրում 87-74 (23-23, 23-15, 14-15, 27-21) հաշվով հաղթեց Բելգիայի թիմին և դուրս եկավ Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի փլեյ-օֆֆ: Այս հաղթանակն ամերիկուհիների համար երկրորդն էր Ձարիզ-2024-ում։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն ԱՄՆ-ի թիմից Բրիաննա Սթյուարտն էր, որը վաստակեց 27 միավոր, 7 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Բասկետբոլի կանանց մրցաշարը մեկնարկել է հուլիսի 28-ին: Եզրափակիչն ու երրորդ տեղի համար խաղը կկայանան օգոստոսի 11-ին:


