Աշխարհի 6-րդ ռակետ Ալեքս դե Մինաուրը հրաժարվել է մասնակցել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի պայքարին:
Պատճառը վնասվածքն է, որն ավստրալացին ստացել էր «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»:
Չնայած վնասվածքին, Դե Մինաուրն Ալեքսեյ Պոպիրինի հետ հանդես կգա Փարիզ-2024-ի զուգախաղում:


