Logo

Փարիզ-2024․ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը մասնակցել են գլխավոր փորձին

15:42 / 25.07.2024Մարմնամարզություն
null

Փարիզ-2024 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար Ֆրանսիայի մայրաքաղաք մեկնած հայ մարմնամարզիկները մրցավայրում փորձել են գործիքները։

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը մասնակցել են օլիմպիական մրցաշարի գլխավոր փորձին։

Փարիզ-2024-ում Արթուր Դավթյանը հանդես է գալու հենացատկում, իսկ Վահագն Դավթյանը՝ օղակների վարժությունում: Հայ մարմնամարզիկները պայքարի մեջ են մտնելու հուլիսի 27-ին՝ մեկնարկելով որակավորման փուլից։

Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 26-ին և կավարտվեն օգոստոսի 11-ին։ Հայաստանը Փարիզ-2024-ում կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով):

Ֆոտո՝ ՀԱՕԿ լրատվական 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ