Սլովակիայի օլիմպիական հավաքականի հեծանվորդներին թալանել են Փարիզի օլիմպիական ավանում:
«Հուլիսի 29-ին Սեն-Դենի օլիմպիական գյուղում կողոպտել են Սլովակիայի պատվիրակության հեծանվորդներին»,- սոցիալական ցանցի իր էջում գրել է ֆրանսիացի լրագրող Ամորի Բրելեն:
Մարզիկներից գողացել են 10 հեծանիվի անվադողեր ու պահեստամասեր: Վնասի չափը գնահատվում է 2300 եվրո։
Ավելի վաղ հեծանվային BMX-ի ավստրալական թիմի անդամ, օլիմպիական չեմպիոն Լոգան Մարտինը հայտնել էր, որ իրենց թիմի ֆուրգոնը նույնպես թալանվել է օլիմպիական ավանի ճանապարհին։


