33-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկած ֆուտբոլի մրցաշարի առաջին տուրում սկանդալային իրադարձություն է տեղի ունեցել։
Արգենտինա - Մարոկկո B խմբի հանդիպման արդյունքը փոխվել է մրցավարի սուլիչից երեք ժամ անց։ «Ալբիսելեստեն» ավելացված ժամանակի 16-րդ րոպեին խփել է երկրորդ պատասխան գոլն ու հաշիվը դարձրել 2-2։
«Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Քրիստաին Մեդինայի գոլից հետո մարոկկացի երկրպագուները տարբեր իրեր են նետել խաղադաշտ, ոմանք նաև հարձակվել են Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիսների վրա։
Հանդիպումը սպասարկող Գլեն Նյուբերգը սուլել է և ֆուտբոլիստներին ուղարկել հանդերձարան։ Բոլորին թվացել է, թե դա եզրափակիչ սուլիչն է ու հանդիպունն ավարտվել է։ Բայց այդ դեպքից 3 ժամ անց կողմերը դաշտ են վերադարձել դատարկ տրիբունաների ներքո, շվեդ մրցավարը VAR համակարգով դիտել է Մեդինայի խփած գոլի դրվագը, արձանագրել խաղից դուրս իրավիճակ ու չեղարկել դարպասի գրավումը։ Ֆուտբոլիստները խաղացել են ևս երկու-երեք րոպե. Մարոկկոյի հավաքականը հաղթել է 2-1 հաշվով։
Finale incredibile nella sfida tra Argentina e Marocco: il gol del pareggio di Molina viene annullato VAR circa due ore dopo 🤯🤯🤯
— Eurosport IT (@Eurosport_IT) July 24, 2024
La partita era stata sospesa dopo il pareggio per il lancio di petardi e invasioni di campo#Paris2024 #Olympics #HomeOfTheOlympics #Olimpiadi pic.twitter.com/ElVVylHiSI
Այդ հաղթանակի շնորհիվ Մարոկկոյի հավաքականը գլխավորել է B խումբի մրցաշարային աղյուսակը։


