Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը նվաճեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Արգենտինացիները B խմբի երրորդ տուրում 2-0 հաշվով հաղթեցին Ուկրաինայի հավաքականին: Գոլի հեղինակ դարձան կիսապաշտպաններ, բրազիլական «Բոտաֆոգոյից» Տիագո Ալմադան և արգենտինական «Ռիվեր Փլեյթից» Կլաուդիո Էչևերին:
Արգենտինայի հավաքականը վաստակած 6 միավորով խմբից երկրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ: Նույնքան միավորով առաջին տեղը գրավեց Մարոկկոյի հավաքականը, որը մեկնարկային տուրում սկանդալային խաղում 2-1 հաշվով հաղթել էր Արգենտինային:
Փարիզի Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ, խմբային փուլ, երրորդ տուր
B խումբ
Ուկրաինա - Արգենտինա՝ 0-2
Տիագո լմադա, 47, Կլաաուդիո Էչևերի, 90+1


