Logo

Փարիզ-2024. Ալկարասը երրորդ շրջանում է

00:46 / 30.07.2024Թենիս
null

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուսր է եկել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղ երրորդ շրջան:

Իսպանացին 1/16 եզրափակիչում երկու սեթում 6-1, 7-6 (7-3) հաշվով հաղթել է ATP-ի դասակարգման աղյուսակի 28-րդ տեղը զբաղեցնող նիդերլանդցի Տալոն Գրիքսպորին: Մրցախաղը տևել է 1 ժամ 52 րոպե:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթողը հաջորդ փուլում կմրցի աշխարհի 66-րդ ռակետ, ռուս թենիսիստ Ռոման Սաֆիուլինի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ