Logo

Փարիզ-2024. 61-ամյա մարզուհու պատմական հաղթանակը

15:52 / 29.07.2024Սեղանի թենիս
null

Լյուքսեմբուրգը ներկայացնող չինացի Նի Սայլյանը յուրահատուկ ռեկորդ է սահմանել Օլիմպիական խաղերի պատմության մեջ։

Sport24-ը փոխանցում է, որ 61-ամյա Սայլյանը դարձել է սեղանի թենիսի մրցաշարում հաղթանակ տարած ամենատարեց մարզիկը։ Նա Փարիզ-2024-ի կանանց մենախաղի 1/32 եզրափակիչում 4-2 (12-10, 11-3, 11-7, 9-11, 10-12, 11-6) հաշվով առավելության է հասել Սիբել Ալթինկայայի (Թուրքիա) նկատմամբ։

Նի Սայլյանն աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն է։ Չինուհին 6-րդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ